ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Գրում եմ զուտ արձանագրելու համար, հետագայի համար

Գրում եմ զուտ արձանագրելու համար,  հետագայի համար
03.04.2024 | 09:11

Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։

Մարտի 18-ն անցավ՝ ձեն-ձուն չկար, հաջորդ օրը՝ չկար, շաբաթն անցավ՝ չկար, ու ահա նախորդ հինգշաբթի՝ մարտի 28-ին, սահմանված ժամկետից տևական ուշացումով, ստացա նամակ առ այն որ նշված դատավորը մերժել է մեր բողոքը։

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Քաղբանտարկյալների ճակատագրով մտահոգ ընկերներից և ոչ ոք այս ընթացքում էդպես էլ չհետաքրքրվեց մեր բողոքի ճակատագրով։ Բոլոր նրանք, ովքեր իմացել էին դատավորի անունը, համարել էին, որ վճիռն արդեն կանխորոշված է։ Այդպիսի՛ համբավ ունի նշված դատավորը։ ՈՒստի բողոքի մերժման մասին որոշել էի չգրել։ Նույնն էր թե գրեի՝ «բա չիմացաք. երեկոյան արևը մայր մտավ»։ Բա ի՞նչ պիտի աներ. հո կլխկոնծի չէ՞ր տալու։

Բայց հետո մտածեցի՝ ճիշտը գրելն է։

Զուտ արձանագրելու համար։

Հետագայի համար։

ՈՒ ահա՛ գրում եմ։

Զուտ արձանագրելու համար։

Հետագայի համար։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ